Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանը կրակ է բացել Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Իշխանասար տանող ճանապարհ
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական զինուժը կրկին կրակ է բացել Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 12-ին՝ ժամը 13:40-13:50-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր առավոտյան՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Ե. Խ.-ն։ Ադրբեջանական զինուժը նույն ուղղությամբ կրակ է բացել նաև 12:10-ին։ Այդ կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Ն. Թ.-ն: