Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում. կրկին վիրավոր ունենք

Տեղ գյուղը. Արխիվային լուսանկար
Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Ե. Խ.-ն։
Հուլիսի 11-ին ևս Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքում՝ Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։