Սուրեն Պապիկյանը հետևել է զինծառայողների ատեստավորման քննություններին

Զինծառայողների ատեստավորման քննությունները
ԶՈւ մի շարք զորամասերի զինծառայողների համար ատեստավորման քննությունները մեկնարկել են հուլիսի 10-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս և հետևել զինծառայողների ատեստավորման քննություններին, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
Նախարարի այցի ընթացքում զինծառայողները քննություններ էին հանձնում ֆիզիկական պատրաստություն առարկայից:
Սուրեն Պապիկյանը հետևել է զինծառայողների ատեստավորման քննություններին
Զրուցելով քննական հանձնաժողովի անդամների հետ՝ նախարար Պապիկյանը հետաքրքրվել է քննությունների ընթացքով և հանձնարարականներ տվել՝ ատեստավորման գործընթացը պատշաճ և անաչառ անցկացնելու համար:
Հիշեցնենք, որ ԶՈւ մի շարք զորամասերի զինծառայողների համար ատեստավորման քննությունները մեկնարկել են հուլիսի 10-ից։
1 / 3

Զինծառայողների ատեստավորման քննությունները

2 / 3

Սուրեն Պապիկյանը հետևել է զինծառայողների ատեստավորման քննություններին

3 / 3

Սուրեն Պապիկյանը հետևել է զինծառայողների ատեստավորման քննություններին