Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Իսպանիայում անցկացվող մրցաշարի միանձնյա առաջատարն է

Ռոբերտ Հովհաննիսյան
Հայ շախմատիստը անցկացրած 7 տուրերում տարել է 6 հաղթանակ և մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի ՝ վաստակելով 6,5 միավոր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը միանձնյա առաջատարն է Իսպանիայում ընթացող Benasque Open 2023 շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Հայ շախմատիստը անցկացրած 7 տուրերում տարել է 6 հաղթանակ և մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի ՝ վաստակելով 6,5 միավոր:
Նույն մրցաշարում հանդես է գալիս նաև գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: Նա կես միավորով է հետ իր հայրենակցից։ Մարտիրոսյանը 6 միավորով կիսում է 2-13-րդ տեղերը:
Նշվում է, որ Իսպանիայի առաջնության ավարտին մնում է երեք տուր: