ՌԴ–ն համարժեք միջոցներ է ձեռնարկում ՆԱՏՕ-ի ընդլայնման կապակցությամբ. Լավրով

Սերգեյ Լավրով
Չեզոք կարգավիճակի շնորհիվ սկանդինավյան երկրները երկար տարիներ ունեցել են ինքնուրույնություն, ինչպես նաև համբավ և հեղինակություն Եվրոպայում և աշխարհում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը գիտի՝ ինչ միջոցներ ձեռնարկի և ինչպես դրանք գործնականում կիրառի անվտանգությունապահովելու համար՝ կապված Շվեդիայի և Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելուհետ։ Օմանի արտգործնախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ-Բուսաիդիի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք համարժեք քայլեր ենք ձեռնարկում, և համարձակվում եմ հավաստիացնել ձեզ՝ նախօրոք», – պատասխանել է Լավրովը լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցին:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվան ապշած է, թե ինչ արագությամբ են Շվեդիան և Ֆինլանդիան չեզոք կարգավիճակից և առավելություններից հրաժարվել հանուն դաշինք մտնելու, և համապատասխան հետևություններ կանի:
Թուրքիային չեն ուզում տեսնել Եվրոպայում. Պեսկովը խորհուրդ է տվել հանել վարդագույն ակնոցը
Հիշեցնենք` Շվեդիան և Ֆինլանդիան 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին հանձնեցին դաշինքին անդամակցելու հայտերը։ Ապրիլի 4-ին Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Շվեդիայի անդամակցության գործընթացը կանգ է առել։ Պատճառը այն է, որ Անկարան հրաժարվել է համաձայնեցնել հայտը Ղուրանն այրելու ակցիայի և Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցներին արտահանձնելուց հրաժարվելու պատճառով:
Թուրքիան Արևմուտքի լիակատար աջակցությունն է ստացել Շվեդիայի վերաբերյալ որոշումից հետո