ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության մասշտաբով «Իննոպրոմ» ցուցահանդեսը 2024 թվականի աշնանը կարելի է անցկացնել Հայաստանում։ Նման առաջարկով հանդես է եկել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար, փոխվարչապետ Դենիս Մանտուրովը Եկատերինբուրգում ընթացող «Իննոպրոմ» արդյունաբերական և տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ:
Համաժողովի շրջանակներում կայացած ԱԷԿ-ի արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական քաղաքականության համար պատասխանատու նախարարները, ինչպես նաև ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը:
Նախարարները (այդ թվում՝ Մանտուրովը և ՀՀէկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը) ողջունել են «Իննոպրոմ» ցուցահանդեսը ԵԱՏՄ բոլոր երկրներում հերթով անցկացնելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությունը։
Եվրասիական տնտեսական միությունում կոոպերացիոն արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման նոր համակարգի գործարկման հարցը ԵԱՏՄ երկրների Արդյունաբերական քաղաքականության խորհրդի հինգերորդ նիստի գլխավոր կետն է դարձել։ Նիստը կայացել է Եկատերինբուրգում ընթացքող «Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում:
Քամալյանը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վավերացումից հետո, որն ընդունվել էր այս տարվա մայիսին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսավորման նոր լիազորություններ է ստացել:
Նրա խոսքով՝ աշնանը միության երկրների վարչապետների մակարդակով կընդունվի կոոպերացիոն նախագծերի ընտրության և դրանց համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգը:
Նշենք, որ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը Եկատերինբուրգում անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2010 թվականից: