Փաշինյանը ՔՊ–ի նիստ է հրավիրել․ հայտնի է` ինչ են քննարկել

Նիկոլ Փաշինյան
Նիստի ընթացքում նշանակվել են կուսակցության Երիտասարդական կառույցի և Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության խորհուրդների ընտրությունների օրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկությունը հրապարակվել է ՔՊ–ի ֆեյսբուքյան էջում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ
Նիստի ընթացքում նշանակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի և Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության խորհուրդների ընտրությունների օրերը։
«Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է:
Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։
Երևանի քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը։