Հուլիսի 17-ից Երևանի անձնագրայինները կսպասարկեն էլեկտրոնային հերթագրման համակարգով

Արխիվային լուսանկար
Արդեն իսկ երևանյան մի շարք բաժանմունքներ սպասարկում են էլեկտրոնային հերթագրման համակարգով, հաջորդ փուլում բարեփոխումը մարզեր էլ կհասնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայություններն անցում կկատարեն էլեկտրոնային հերթագրման համակարգով սպասարկելուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ արդեն իսկ էլեկտրոնային հերթագրման կարգը գործում է Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի և Մաշտոցի անձնագրային բաժանմունքներում։ Արդեն հուլիսի 10-ից էլեկտրոնային հերթագրում է իրականացվում նաև Կենտրոնի, Նոր Նորքի, Մալաթիա-Սեբաստիայի և Շենգավիթի անձնագրային ծառայություններում:
Հավելենք, որ մայրաքաղաքում էլեկտրոնային հերթագրման համակարգն ամբողջությամբ ներդնելուց հետո Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կանցնի արդեն երևանամերձ հատվածներում և խոշոր քաղաքներում համակարգի ներդրմանը։