ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը։
«Հրաձգության հավաքականը պատրաստվում է մեկնել, եթե որևէ այլ խոչընդոտ չլինի»,– մեզ հետ զրույցում նշեց Սարիբեկյանը։
Հիշեցնենք, որ այս առաջնությունը վարկանշային է հայ մարզիկների համար` Օլիմպիական խաղերին մասնակցության ուղեգիր վաստակելու նպատակով։
Հավելենք, որ աշխարհի առաջնությունը Բաքվում կանցկացվի օգոստոսի 14-ից սեպտեմբերի 3–ը։