ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 81 կգ քաշային կարգայինների մրցապայքարում ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած Էմմա Պողոսյանը ոսկե մեդալ նվաճեց և դարձավ Եվրոպայի ռեկորդակիր։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետի աշխատակազմը։
Նա հաղթեց երկամարտի 225 կգ արդյունքով։
«Մեր մարզուհին հրում վարժությունում 129 կգ արդյունքով սահմանեց Եվրոպայի պատանեկան նոր ռեկորդ»,– ասված է հաղորդագրությունում։
Էմմա Պողոսյանը ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան է։
Ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանն արդեն երկամարտի 9 մեդալ է նվաճել, որոնցից 5-ը՝ ոսկե:
Մրցումային վերջին օրը՝ հուլիսի 10-ին, մրցահարթակ դուրս կգան Ռուստամ Սահրադյանը, Աշոտ Մարգարյանը (երկուսն էլ՝ 102 կգ) և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):