ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աջակցությամբ հուլիսի 3-ից 8-ը ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել «Խոշոր հրդեհների մարման մեթոդները մետրոպոլիտենում և ստորգետնյա կառույցներում» թեմայով վերապատրաստման դասընթաց։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դասընթացի նպատակն էր ծանոթացնել ստորգետնյա կառույցներում և մետրոպոլիտենում խոշոր հրդեհների մարման առանձնահատկություններին և կատարելագործել հմտությունները։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում վերապատրաստվել է 15 փրկարար
«Տեսական փուլը մեկնարկեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, իսկ գործնական մասը շարունակվեց «Երևանտրանս» ՓԲԸ-ին պատկանող «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի հարակից ստորգետնյա ավտոկայանատեղիում և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի Զորավար Անդրանիկ կայարանում»,– ասված է հաղորդագրությունում։
Վերապատրաստման դասընթացին մասնակցել են 15 փրկարարական ծառայող՝ ՓԾ փրկարարական ուժերի վարչությունից, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, Երևան քաղաքի փրկարարական վարչությունից, Սևանի, Ստեփանավանի, Սպիտակի և Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատներից։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում վերապատրաստվել է 15 փրկարար
Դասընթացն անցկացրել են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Պետական հակահրդեհային ծառայության համալսարանից հրավիրված դասախոսները։
Վերապատրաստման ծրագրի ավարտից հետո մասնակիցները ստացել են մասնակցության հավաստագրեր։