ՔՊ-ն Թագուհի Թովմասյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հանելու նախագիծ է ներկայացրել

Նախգիծը կներկայացնի ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծ: Այս մասին որոշումը հրապարակված է ՀՀ ԱԺ կայքում։
Նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Հովիկ Աղազարյանը:
Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին հայտարարել էր ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Ինձ անվստահություն հայտնելու գործընթացը քաղաքական ճնշում է». Թագուհի Թովմասյան
Հիմքն այն է, որ հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուների հարցի քննարկման ժամանակ, երբ իշխանական պատգամավորների և Էդգար Ղազարյանի միջև լեզվակռիվ է առաջացել, Թովմասյանն ընդմիջում չի հայտարարել և չի հորդորել Էդգար Ղազարյանին ներողություն խնդրել 2018 թվականի իշխանափոխությունը ադրբեջանա-թուրքական անվանելու համար։