Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է

Ժամը 18։45-ի դրությամբ, Նուբարաշենի աղբավայրում աշխատանքները դադարեցվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Նուբարաշենի աղբավայրում մոտ 3000 քմ հատվածում աղբ է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշենք, որ հրդեհի մասին ահազանգը ՆԳՆ–ում ստացել են հուլիսի 8-ին` ժամը 22։30-ին։
Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, Երևանի քաղաքապետարանի 1 ջրատար և 1 տրակտոր:
Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 9-ին, ժամը 07:12-ին:
Հուլիսի 10-ին` ժամը 18։45-ի դրությամբ, Նուբարաշենի աղբավայրում աշխատանքները դադարեցվել են։
Հիշեցնենք, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկվել նաև հունիսի 13-ին` ժամը 04։49-ին, այն մարվեց հունիսի 16–ին։
Մինչ այս Նուբարաշենում հրդեհ էր բռնկվել նաև մայիսի 18-ին, մոտ 5 հա տարածքում տարբեր օջախներով այրվում էր մոտ 1000 խմ աղբ։ Հրդեհը մարել հաջողվեց մայիսի 27–ին միայն։