Նախիջևանում ադրբեջանցի սահմանապահ է ինքնասպան եղել

Ադրբեջանցի սահմանապահ. արխիվային լուսանկար
Դեպքի վայրի զննություն է կատարվել, քրգործ է հարուցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Նախիջևանում ադրբեջանցի սահմանապահ է ինքնասպանություն գործել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
«Նախիջևանի զիվորական դատախազությունը տեղեկություն է ստացել, որ Կանոն Բակիևն ինքնասպան է եղել»,– ասված է հաղորդագրությունում։
Կատարվել է դեպքի վայրի զննություն: Հարուցվել է քրեական գործ։
Հիշեցնենք` մայիսի 2-ին Վարանդայում (գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ ) ինքնասպան էր եղել ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Մամեդովը։
Ջրականի տարածքում ադրբեջանցի է պայթել ականի վրա ու մահացել