Միրզիյոևը քվեների 87,05%–ով Ուզբեկստանի նախագահ է վերընտրվել

Շավքաթ Միրզիյոև
Ուզբեկստանի օրենսդրության համաձայն` 50%+ մեկ քվե հավաքած թեկնածուն պետության ընտրված ղեկավար է համարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Շավքաթ Միրզիյոևը հաղթել է Ուզբեկստանի նախագահական ընտրություններում։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Քանի որ Շավքաթ Միրզիյոևը, նախնական տվյալով, հավաքել է քվեների 87,05%–ը, ըստ օրենքի` նա է նախագահ ընտրվել», – հայտարարել է ԿԸՀ–ի նախագահ Զայնիդին Նիզամխոջաևը։
Նա հիշեցրել է, որ Ուզբեկստանի օրենսդրության համաձայն` 50%+մեկ քվե հավաքած թեկնածուն պետության ընտրված ղեկավար է համարվում։
Հիշեցնենք` 2023 թվականի մայիսին Ուզբեկստանի բնակչության 90,21%–ը քվեարկեց Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու օգտին, որոնց համաձայն` Միրզիյոևի կառավարման ժամկետը զրոյացվեց, իսկ պետության ղեկավարի լիազորությունները 5-ի փոխարեն 7 տարի դարձավ։ Հանրաքվեին մասնակցել էր 84,54%–ը։