Մինչև տարեվերջ Երևանում 5000 քաղաքացի հեպատիտ C-ի հայտնաբերման հետազոտություն կանցնեն

Բուժհաստատություն. արխիվային լուսանկար
Հիվանդության հայտնաբերման դեպքում 400 հիվանդ անվճար բուժում կստանան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Երևանում մինչև տարեվերջ 5000 քաղաքացի կարող են հեպատիտ C-ի հայտնաբերման անվճար հետազոտություն անցնել։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին հայտնեց առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:
«Հիվանդության հայտնաբերման դեպքում 400 հիվանդ կկարողանան անվճար բուժում ստանալ», - ասաց նա։
Կարապետյանը հիշեցրեց, որ հեպատիտ C-ի պայքար շրջանակում լաբորատորիա ու բուժման կետ է բացվել «Արշակունյաց» պոլիկլինիկայում Երևանի քաղաքապետարանի և «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության համատեղ ուժերով։
Հունիսին Երևանի բնակչության բնական աճը կազմել է 1.2%
Նշենք, որ հուլիսի սկզբի դրությամբ արդեն հետազոտվել է 200 հիվանդ, հայտնաբերվել է հիվանդության 4 դեպք։
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 299-ի