ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Կոտայքի մարզում` Երևան-Սևան ավտոճանապարհին, «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է գլորվել ձորը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն այդ մասին ահազանգ է ստացել ժամը 11։58-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Shamshyan.com–ի տեղեկություններով` ավտոմեքենան Պտղնի գյուղում, շինանյութի բակային տարածքում կոտրել է երկաթե ճաղավանդակը, մոտ 80 մետր գլորվել, բախվել քարերին և հայտնվել Պտղնիի գյուղամիջյան ճանապարհի մեջտեղում։
Վարորդը` Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Գառնիկ Հ․-ն, հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։
Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։