Խոստովանական ցուցմունք կորզելու համար ոստիկանները մարդ են խոշտանգել. ԱԱԾ բացահայտումը

Քրեական հետանդում է հարուցվել նաև քրեական հետախուզության բաժանմունքի պետի և նրա տեղակալի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Խոստովանություն ստանալու և արարքի համար պատժելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները խոշտանգել են Երևան քաղաքի բնակիչ Գ. Բ-ին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ լրատվության բաժինը։
Նշվում է, որ քրեական վարույթով կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առերևույթ հանցանքի դեպքի առթիվ:
«Ոչ բռնությանը». զրահաբաճկոն ու սաղավարտ հագած փաստաբանները ոստիկանության շենքի մոտ են
Հսկող դատախազը որոշումներ է կայացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ս. Հ-ի և նրա տեղակալ Գ. Խ-ի նկատմամբ խմբի կազմում խոշտանգում կատարելու համար քրեական հետապնդում հարուցել: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է պաշտոնավարման կասեցումը:
Քրեական վարույթով շարունակում են ձեռնարկվել ծավալուն գործողություններ՝ կատարված հանցագործության ամբողջական պատկերի բացահայտման, նաև այլ ծառայողների ինքնությունը պարզելու համար։
Հայտնի է` ումից են ոստիկանության ծառայողները մահակով ու բռնությամբ ցուցմունք կորզել. ՀՔԾ