Իսլամական հեղափոխության պահապանները Պարսից ծոցում մաքսանենգ վառելիքով նավ են ձերբակալել

Ամերիկացիները կատարել են ռիսկային գործողություններ` փորձելով խոչընդոտել մարտիկների օրինական քայլերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի մարտիկները Պարսից ծոցում ավելի քան մեկ միլիոն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող լցանավ են ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը։
Նշվում է, որ մաքսանենք վառելիք տեղափոխող արտասահմանյան լցանավը, որ աջակցում էր ամերիկացի զինվորականներին, կանգնեցվել է իրանական ջրերի սահմանին։
Փոխծովակալ Ռամազան Զիրահին հայտարարել է, որ հուլիսի 8-ին` առավոտյան 11:20-ին են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները նկատել Պարսից ծոցում Իսլամական Հանրապետության նավթի և գազի մաքսանենգությամբ զբաղվող նավը։ Հաղորդվում է, որ ամերիկացիները կատարել են մի շարք ոչ պրոֆեսիոնալ և ռիսկային գործողություններ՝ խոչընդոտելով մարտիկների օրինական գործողություններին։
Պետք է ամեն ինչ պարզել. Լավրովը` Թուրքիայում ձերբակալված ցորենով լի նավի մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկրորդ ծովային շրջանի հրամանատարը հայտարարել է`այդ շրջանի մարտիկները ստուգման և ձերբակալման ժամանակ նկատել են, որ կապիտանը կապ է հաստատել այդ տարածքում գտնվող ամերիկյան կառավարման կենտրոնի և հրամանատարության հետ։
Նրա նպատակը փախուստն է եղել։ Ամերիկացիները օդ են բարձրացրել կործանիչներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարք, ինչպես նաև պարեկային նավեր են ուղարկել ձերբակալման վայր, սակայն հրամանատարի խոսքով` նրանք չեն կարողացել խանգարել ԻՀՊԿ–ի գործողություններին։
Իրանի ԻՀՊԿ–ն Պարսից ծոցում հունական երկու նավ է ձերբակալել. ԶԼՄ