ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Իրանի Բենդեր Աբաս քաղաքում (Հորմոզգան նահանգ) Aftab նավթային ընկերությանը պատկանող նավթամթերքի պահեստարաններումհրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է ութի։ Տեղեկությունը հաղորդում է IRNA-ն:
«Բենդեր Աբաս քաղաքի «Խալիջ-ե Ֆարս» արդյունաբերական ավանում գտնվող Aftab նավթային ընկերության երեք խոշոր ռեզերվուարների հրդեհման հետևանքով ութ մարդ է տուժել», - նշված է հաղորդագրության մեջ:
Հորմոզգան նահանգի բժշկական համալսարանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Նուրուզիանի խոսքով՝ տուժածներից ութը հրշեջներ են, որոնք մակերեսային այրվածքներ են ստացել: Բուժօգնություն ստանալուց հետո նրանք վերադարձել են մասնագիտական պարտականությունների կատարմանը։
Գործակալության տվյալներով՝ մոտակայքում գտնվող հինգ ռեզերվուարներից երկուսը պայթել են, հրդեհն ընդարձակ տարածք է ընդգրկել:
Ավելի վաղ իրանական գործակալությունները հայտնել էին, որ հրդեհը բռնկվել է Բենդեր Աբասի նավթավերամշակման գործարանում: