Իրանի նորանշանակ դեսպանը սկսել է իր առաքելությունը Հայաստանում

Մեհդի Սոբհանին մինչ այս Սիրիայի դեսպանն էր Իրանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին սկսել է իր առաքելությունը։
Ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, Հայաստանում իր առաքելությունը սկսելուց առաջ նա հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։
Այդ հանդիպմանը Իրանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է կառավարության` հարևանների հետ հարաբերություններին առաջնահերթություն տալու քաղաքականությունը։
Հիշեցնենք` Աբբաս Բադախշան Զոհուրին ավարտում է իր առաքելությունը ՀՀ–ում։ Նա մեր երկրում Իրանի դեսպան է նշանակվել 2019 թվականին, Հայաստանում դիվանագիտական ծառայությունը սկսել է 2020-ի սկզբին: