ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մարգարյանը 102 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում: Տեղեկությունը հայտնում է ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան:
Մարգարյանը ցույց է տվել երկամարտի 312 կգ արդյունք։ Պոկում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրել է 141 կգ` նվաճելով փոքր արծաթ, իսկ հրում վարժությունում ՝ 171 կգ։ Այս վարժությունում նա դարձել է երրորդը:
Նշենք, որ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը ավելի վաղ նվաճել է 9 մեդալ, այդ թվում՝ 5 ոսկե: Եվրոպայի առաջնության հաղթողներ են դարձել Ժորա Գրիգորյանը (61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Վալերի Մովսիսյանը և Էմմա Պողոսյանը (81 կգ): Հովհաննես Ղահրամանյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Կառլեն Դավթյանը (49 կգ), Յուղաբեր Ամրոյանը (40 կգ) և Ալինա Սուքիասյանը բրոնզե մեդալներ են նվաճել հավաքականի համար: