Չինաստանը պատրաստ է զարգացնել գործընկերությունը Ռուսաստանի հետ. Սի Ծինփին

Սի Ծինփինը . Արխիվային լուսանկար
ՉԺՀ ղեկավարը ասել է, որ Չինաստանը և Ռուսաստանը համաշխարհային տերություններ են և կրում են կարևոր պատասխանատվություն մարդկության զարգացման և առաջընթացի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Չինաստանը պատրաստ է աշխատել Ռուսաստանի Դաշնության հետ գործընկերությունը զարգացնելու և կայուն ու արդար աշխարհի կառուցման համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը։
«Չինաստանը պատրաստ է շարունակել աշխատել Ռուսաստանի հետ՝ զարգացնելու համապարփակ գործընկերությունը և ռազմավարական համագործակցությունը, նպաստելու երկու երկրների զարգացմանն ու վերածննդին և օգնելու կառուցել բարգավաճ, կայուն, արդար և անաչառ աշխարհ»,– ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Սի Ծինփինը։
ՉԺՀ-ի ղեկավարը նաև նշել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը համաշխարհային տերություններ են և կրում են կարևոր պատասխանատվություն մարդկության զարգացման և առաջընթացի համար։
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունը՝ Մատվիենկոյի գլխավորությամբ, Չինաստանի Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (երկրի բարձրագույն օրենսդիր մարմին) մշտական ​​հանձնաժողովի նախագահ Չժաո Լեջիի հրավերով հուլիսի 9-ից 12-ը այցով գտնվում է Չինաստանում։