ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում` Իշխանասար գյուղի խաչմերուկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգ է ստացել ժամը 16։14-ին։
Դեպքի վայր է մեկնած փրկարարները պարզել են, որ 39-ամյա Ն.Ք.–ի վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և 10 մետր գլորվելով` հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վարորդն ու 4 ուղևորները, որոնցից 3-ը երեխաներ են։ Մասնավորապես, Սիսիան քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել 48-ամյա Յ․ Ղ․-ն, 12-ամյա Մ․ Ղ․-ն, 13-ամյա Մ․ Ղ․-ն և 3-ամյա Դ․ Ղ․-ն։
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: