Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնում է Փարիզ

Ալեն Սիմոնյան
Պատվիրակության գործուղման նպատակը չի նշվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնում է Ֆրանսիա։ Գործուղման կարգադրությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
«Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը Փարիզում կլինի հուլիսի 10-13-ը»,– ասված է փաստաթղթում։
Այցի նպատակը չի նշվում, միայն հրապարակվել է պատվիրակության կազմը։
Ըստ այդմ` 13–հոգանոց պատվիրակության կազմում ընդգրկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Արմեն Ռուստամյանը, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, ԱԺ նախագահի խորհրդատու օգնական Համլետ Գևորգյանը։
Փարիզ կմեկնեն նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի պետ Նարինե Բադալյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բադոյանը, ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր Դավիթ Հակոբյանը, ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր Վարազդատ Եղիազարյանը:
Ալեն Սիմոնյանը ՀՀ սահմաններին և ԼՂ–ում տիրող իրավիճակը ներկայացրել է լեհ գործընկերոջը