ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ուկրաինային կասետային զինամթերք փոխանցելու մասին ԱՄՆ-ի որոշումը վկայում է պատերազմն էլ ավելի բարդացնելու և երկարաձգելու Վաշինգտոնի կամքի մասին: ՏԵղեկությունը հայտնում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը` վկայակոչելով Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանիի խոսքերը։
Նասեր Քանանին այս գործարքն անվանել է Միացյալ Նահանգների ապակայունացնող գործողությունների, ինչպես նաև զենքի արտահանման ևս մեկ օրինակ, որը նպաստում է նոր սպանությունների և ավերածությունների իրականացմանը:
Հուլիսի 7-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտնել էր, որ ԱՄՆ–ն որոշում է կայացրել Ուկրաինային փոխանցել կասետային զինամթերք, որի օգտագործմանը դեմ Է ՄԱԿ-ը: