Վալերիկ Մովսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Մ15 տարեկանների Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում

Ոսկե մեդալ. Արխիվային լուսանկար
Երկամարտի արդյունքով երիտասարդ ծանրամարտիկը գրանցել էր 305 կգ արդյունք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հունգարիայում ընթացող Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ՀՀ–ն ներկայացնող ծանրամարտիկ Վալերիկ Մովսիսյանն այսօր Հայաստանին բերեց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության հերթական ոսկե մեդալը։
89 կգ քաշային կարգում նա պոկում և հրում վարժություններում նվաճել էր փոքր ոսկե մեդալներ` համապատասխանաբար բարձրացնելով 145 և 160 կգ–ներ։
Երկամարտի արդյունքով երիտասարդ ծանրամարտիկը գրանցել էր 305 կգ արդյունք և զբաղեցրել առաջին հորիզոնականը։
Հայ ըմբիշները նոր մեդալներ են նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանն արդեն երկամարտի 9 մեդալ է նվաճել, որոնցից 5-ը՝ ոսկե:
Մրցումային վերջին օրը՝ հուլիսի 10-ին, մրցահարթակ դուրս կգան Ռուստամ Սահրադյանը, Աշոտ Մարգարյանը (երկուսն էլ՝ 102 կգ), և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):