ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Այսօր Ուզբեկստանում արտահերթ նախագահական ընտրություններ են ընթանում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, սրանք առաջին նախագահական ընտրություններն են սահմանադրական փոփոխություններից հետո, որոնցով նախատեսվում է երկարացնել նախագահի լիազորությունների ժամկետը`հինգի փոխարեն դարձնելով յոթ տարի։ Սահմանադրական օրենքի համաձայն` պետության գործող ղեկավար, 65-ամյա Շավքաթ Միրզիեևը, որը երկրորդ նախագահական ժամկետն է զբաղեցնում, կարող է կրկին առաջադրվել այդ պաշտոնում:
Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 8.00-ին և կփակվեն ժամը 20.00-ին (Երևանի ժամանակով(19.00): Ավելի քան 815 հազար ընտրող քվեարկել Է վաղաժամկետ հունիսի 28-ից հուլիսի 5-ը: Ուզբեկստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ արտահերթ ընտրությունների օրը իրադրությունը կայուն է, հասարակական կարգի խախտումներ չեն
Ուզբեկստանում պաշտոնապես գրանցված բոլոր հինգ կուսակցությունները ընտրություններին մասնակցելու հնարավորություն են ստացել: ԿԸՀ-ում գրանցվել են Բնապահպանական և Ժողովրդադեմոկրատական կուսակցությունների առաջնորդներ Աբդուշուկուր Համզաևը և Ուլուգբեկ Ինոյաթովը:
«Ադոլատ» («Արդարություն») Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Գերագույն դատարանի նախագահի առաջին տեղակալի թեկնածու է առաջադրել Ռոբահոն Մահմուդովային, Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ՈւզԼիԴեպ) գրանցել է պետության գործող ղեկավար Շավքաթ Միրզիեևին (նա հաղթանակի գլխավոր հավակնորդն է): Ազգային-դեմոկրատական «Միլլի տիկլանիշը» («Ազգային վերածնունդ») աջակցել է ՈւզԼիԴեպ-ին և նույնպես հաստատել է Միրզիեևի թեկնածությունը, սակայն թեկնածուի գրանցման համար փաստաթղթեր չի ներկայացրել ԿԸՀ և քարոզարշավին չի մասնակցել: