Ծնվել է Ալեքսեյ Չումակովի և Յուլիա Կովալչուկի երկրորդ երեխան

Ալեքսեյ Չումակովը և Յուլիա Կովալչուկը
Երգչուհին լուսանկար է հրապարակել, որում երևում են նորածին աղջկա փոքրիկ ոտքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Ռուսաստանցի հայտնի երգիչներ Ալեքսեյ Չումակովի և Յուլիա Կովալչուկի ընտանիքում համալրում կա, նրանք դուստր են ունեցել։ Այս ուրախ լուրը «Блестящие» խմբի նախկին մենակատարը հայտնել է սոցիալական ցանցերում:
«Հիմա մենք չորսով ենք։ Աստծո օգնությամբ մեր սերը շարունակություն ունի` ի դեմս մեր դուստրերի։ Ժամանակ պահանջվեց, որպեսզի գիտակցենք երջանկության մասշտաբը և ներկայացնենք այս նորությամբ»,-նախօրեին սոցիալական ցանցերի իր էջում գրել է Կովալչուկը։
40-ամյա արտիստուհին նաև լուսանկար է հրապարակել, որում երևում են նորածին աղջկա փոքրիկ ոտքերը։ Երեխայի անունը նա չի հայտնել։
Յուլիա Կովալչուկի հրապարակած նկարը
Չումակովան և Կովալչուկը համարվում են ռուսական շոու բիզնեսի ամենաջերմ զույգերից մեկը, նրանք միասին են ավելի քան մեկ տասնամյակ, նրանց առաջին դուստրը` Ամելիան, ծնվել է 2017 թվականին:
Ալեքսեյ Չումակովը ծնվել է 1981թ. Սամարկանդում, նրա մայրը հայ է, իսկ հայրը` բուլղարացի: Բացի երգարվեստից, Չումակովը զբաղվում է նաև կինոյով, երաժշտություն է գրում և գործիքավորումներ անում: