ՌԴ Բրյանսկի մարզում երկու ԱԹՍ է խոցվել. նահանգապետ

Ալեքսանդր Բոգոմազըը
Հրթիռներից մեկի ընկնելու պատճառով Բիթոշ գյուղում սղոցարանն ամբողջությամբ ավերվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Բրյանսկի շրջանում խոցել են ուկրաինացի զինվորականների երկու հրթիռ։ Այս մասին հայտարարել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Այսօր Ռուսաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Ուկրաինայի զինված ուժերի երկու հրթիռ»,- գրել է նա իր Telegram ալիքում։
Վարչակազմի ղեկավարի խոսքով՝ հրթիռներից մեկի ընկնելու պատճառով Բիթոշ գյուղում սղոցարանն ամբողջությամբ ավերվել է։
Բոգոմազը հավելել է, որ զոհեր և վիրավորներ չկան։
Ավելի վաղ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանությունը ուկրաինական հրթիռ է խոցել Կամենսկի և Դոնեցկի միջև։