Երևանում մոտ 70 տարեկան տղամարդը նետվել է Կիևյան կամրջից

Թե ինչ պատճառով է տղամարդը դիմել ծայրահեղ այդ քայլին, դեռևս պարզ չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Մոտ 70 տարեկան տղամարդը անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և իրեն նետել։ Տեղեկությունը հայտնում է shamshanyan.com-ը։
Տղամարդու հետ բանակցություններ են վարել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ խումբը, փրկարար հոգեբանը, պարեկները, Երևանի շտապօգնության բժիշկները՝ քաղաքացիների օգնությամբ։ Բանակցություններն արդյունք չեն տվել։
Թե ինչ պատճառով է տղամարդը դիմել ծայրահեղ այդ քայլին, դեռևս պարզ չէ. տղամարդը չէր պատասխանել հարցերին։
Ոստիկանությունը փորձում է պարզել տղամարդու ինքնությունը։