Բրազիլացի կիսապաշտպան Էդուարդո Տեյշեյրան դարձել է «Ուրարտուի» ֆուտբոլիստ

Ֆուտբոլային գնդակ
Նշենք, որ սա այսօր «Ուրարտուի» կազմի 2–րդ համալրումն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «Ուրարտու» ակումբը պայմանագիր է ստորագրել բրազիլացի կիսապաշտպան Էդուարդո Տեյշեյրայի հետ։ Տեղեկությունը հայտնվել է ակումբի պաշտոնական էջում։
Էդուարդոն հանդես է եկել Բրազիլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ֆլումինեսեի» կազմում, որի հետ 2016 թվականին հռչակվել է Բրազիլիայի չեմպիոն, ինչպես նաև Պորտուգալիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Էշտորիլ», «Սպորտինգ Բրագա» թիմերում, վերջինից էլ 30-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուրարտու»։
«Սպորտինգ Բրագայի» կազմում 2020/21 մրցաշրջանում նա դարձել է Պորտուգալիայի գավաթակիր։
Նշենք, որ սա այսօր «Ուրարտուի» կազմի 2–րդ համալրումն է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս կիսապաշտպան Պավել Մագիլևեցը կխաղա «Ուրարտու» թիմում։