ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը Հունգարիայում ընթացող Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում երրորդ տեղում է: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Նշվում է, որ Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալները նվաճել են Հայաստանի 1 ներկայացուցիչ՝ Եղիշե Մոսիսյանը (62 կգ քաշային կարգ) և 9 ռուս մարզիկներ:
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը մեկնարկել է հուլիսի 7-ին Կապոշվարում (Հունգարիա):