Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հերքում է ադրբեջանական կողմի` կրակոցների մասին տարածած տեղեկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հայկական կողմը կրակ չի բացել։ ՀՀ ՊՆ–ն հերքում է ադրբեջանական կողմի տարածած լուրերը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ երեկ ՌԴ խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի մեկ խախտում էր արձանագրել։ Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկային: