Զելենսկու հաշվարկը Գերմանիայում ճակատագրական սխալ են անվանել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է ավելի վաղ խաղաղության պայմանագիր կնքեր Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ այժմ Կիևին մնում է միայն հույս ունենալ, որ ՆԱՏՕ-ն կմասնակցի հակամարտությանը, Twitter-ում այս մասին գրել է գերմանա-ֆիննական ձեռնարկատեր, Megaupload–ի նախկին սեփականատեր Քիմ Դոտկոմը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե Զելենսկին չկարողանա ՆԱՏՕ-ին ներքաշել ամերիկյան պրոքսի պատերազմի մեջ, նրա օրերը հաշված են»,–հայտարարել է նա։
Դոթքոմը հավելել է, որ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրից հրաժարվելու դիմաց ԱՄՆ - ի աջակցության դատարկ խոստումներին հավատալը հիմար սխալ էր, որը թանկ նստեց Ուկրաինայի վրա։
Կրեմլը ուշադիր հետևում է Էրդողանի և Զելենսկու բանակցություններին. Պեսկով
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել էր, որ Ռուսաստանը ձգտում է ոչ թե պտտեցնել ուկրաինական հակամարտության թափանիվը, այլ ավարտել այն։ Սակայն արևմտյան երկրները մշտապես խոսում են ռազմական գործողությունները շարունակելու անհրաժեշտության մասին, ավելացնում են սպառազինությունների մատակարարումները և պատրաստում Ուկրաինայի զինված ուժերի մարտիկներին իրենց տարածքում։