ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Ղահրամանյանը դարձել է փոխչեմպիոն։ Տեղեկանում ենք Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
Մինչև 17 տարեկանների պայքարում հայ ծանրորդը (81 կգ) երկամարտի 312 կգ (140+172) արդյունքով նվաճեց արծաթե մեդալ:
Ավելի վաղ Սերյոժա Բարսեղյանը (Մ17, 67 կգ) և Ժորա Գրիգորյանը (Մ17, 61 կգ) դարձել էին Եվրոպայի պատանեկան չեմպիոն, իսկ Կառլեն Դավթյանն (Մ17, 49 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ: