Շոյգուն անձամբ է ստուգել ՀՌՕ–ի զորավարժարաններում նոր կազմավորումների նախապատրաստումը

Հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններում զինվորականների հետ հատուկ մարտավարական, բժշկական, կրակային պատրաստության գործնական պարապմունքներ են անցկացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ստուգել է նոր զորամիավորումների զինծառայողների մարտական պատրաստության կազմակերպումը Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զորավարժարաններում: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ ՀՌՕ–ի զորավարժարաններում զինվորականների հետ անցկացվում են հատուկ մարտավարական, բժշկական, կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Պայմանագրային զինծառայողներին սովորեցնում են նաև մարտական և հատուկ տեխնիկա վարել։ Զինվորականների ինտենսիվ պատրաստման դասընթացը տևում է 38 օր:
Ավելի վաղ հաղորդվել էր Իրկուտսկի և Մուրմանսկի շրջաններում Տու-160 և Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչների վրա հեռահար ավիացիայի անձնակազմերի թռիչքային-մարտավարական զորավարժությունների մեկնարկի մասին:
Փետրվարին Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ պլանային բանակային զորավարժությունները, որոնք անցկացվում են Ռուսաստանի տարածքում, ամբողջովին թափանցիկ են օտարերկրյա մասնագետների համար: Պատասխանելով լրագրողների հարցին` նա նշել էր, որ ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունները չպետք է անհանգստացնեն այլ երկրներին:
Շոյգուն ստուգել է զորքերի «Արևմտյան» խմբավորման առաջնագծային կառավարման կետը