Պուտինի և Էրդողանի հանդիպման վերաբերյալ որոշակիություն դեռևս չկա. Պեսկով

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինը Թուրքիա կժամանի օգոստոսին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վերաբերյալ որոշակիություն դեռևս չկա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռ ոչ։ Կտեղեկացնենք», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք որոշակիություն է հայտնվել Պուտինի և Էրդողանի հանդիպման ժամանակի և վայրի հետ կապված, և արդյոք դա հնարավոր է օգոստոսին։
Հիշեցնենք` ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանը հայտարարել էր, որ Պուտինը Թուրքիա կժամանի առաջիկա մեկ ամսում: