ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի բարեկամական խմբի այցը Ֆրանսիայի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը։
Նա նշել է, որ Ֆրանսիա այցի շրջանակներում հանդիպում են ունեցել Ավինյոնի քաղաքապետ Սեսիլ Հելլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր֊ Լյուկ դը Վինազը, բարեկամական խմբի անդամներ, սենատորներ և այլք։
«Քննարկեցինք Ավինյոնի և ՀՀ համայնքների միջև առավել սերտ համագործակության հաստատման հնարավորությունները։ Ընդգծվեց ֆրանսահայ համայնքի դերակատարությունը Հայաստան–֊Ֆրանսիա համագործակցության շրջանակներում»,-գրել է Վարդանյանը։
Կարևորվել է նաև ակտիվ խորհրդարանական կապերի պահպանման և զարգացման անհրաժեշտությունը։