Մ15 ԵԱ․ Հայաստանի պատանի ըմբիշները բրոնզ և արծաթ են նվաճել

Արխիվային լուսանկար
Բալաբեկ Մարկոսյանը և Արմեն Պապիկյանը արծաթե մեդալակիր են, իսկ Վլադիմիր Գալինսկին և Սուրեն Իշխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության ազատ ոճայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել։ Տեղականում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
«48 կգ քաշային Բալաբեկ Մարկոսյանը և 44 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Պապիկյանը արծաթե մեդալակիր են, իսկ 38 կգ Վլադիմիր Գալինսկին և 41 կգ Սուրեն Իշխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ»,- հայտնում են ֆեդերացիայից։
Նաև նշվում է, որ Մ15 ԵԱ-ում հունահռոմեական ոճի ըմբիշներ 41 կգ Գառնիկ Մանուկյանը և 85 կգ Պետրոս Բաղրամյանը դուրս են եկել եզրափակիչ։ 44 կգ Մարատ Աճեմյանը, 57 կգ Ջանես Նազարյանն ու 62 կգ Արամ Սարգսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար։