Կիևը և Անկարան խախտել են պայմանավորվածությունը. Պեսկովը՝ «ազովականների» վերադարձի մասին

Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
Պեսկովն ընդգծել է, որ պայմանավորվածությունները խախտվել են ինչպես Կիևի, այնպես էլ Թուրքիայի կողմից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Թուրքիայից Ուկրաինա «Ազովի»* պարագլուխների վերադարձը եղած պայմանավորվածությունների խախտում է։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Թուրքիայից Ուկրաինա ազովականների պարագլուխների վերադարձը ոչ այլ ինչ է, քան եղած պայմանավորվածությունների պայմանների ուղղակի խախտում։ Ընդ որում, տվյալ դեպքում պայմանները խախտել է ինչպես ուկրաինական կողմը, այնպես էլ թուրքականը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Անցյալ տարի ռուսական զորքերը մարտի 7-ին շրջապատեցին Մարիուպոլը և մինչև ապրիլի 21-ը ազատագրեցին գրեթե ամբողջ քաղաքը: «Ազովստալ» գործարանում հաջողվել էր արգելափակել ավելի քան երկու հազար ուկրաինացի զինծառայողների և «Ազով» ազգային գումարտակի զինյալների։ Մայիսի կեսերին նրանք սկսեցին գերի հանձնվել, իսկ մայիսի 20-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց Մարիուպոլի ամբողջական ազատագրման մասին։
*Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն: