Խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Մարտունու շրջանում. ՌԴ ՊՆ

Արխիվային լուսանկար
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստերի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի մեկ խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստերի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Հուլիսի 7-ին Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ