Իրանում մահապատժի են ենթարկել Շահ Չերաղի դամբարանի ահաբեկչության երկու մասնակիցների

Անցած տարվա հոկտեմբերին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 13 մարդ, ևս 45-ը վիրավորվել են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Իրանում մահապատժի են ենթարկել անցած տարվա հոկտեմբերին ՇահՉերաղի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչության երկու մասնակիցների: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Tasnim գործակալությանը։
«Հուլիսի 8-ին Շիրազում իրավական թղթաբանության ավարտից հետո ի կատար ածվեցին Շահ Չերաղի դամբարանում ահաբեկչություն իրականացրած երկու անձանց դատավճիռները: Այս երկու անձինք կախաղան են բարձրացվել» - նշվում է հաղորդագրության մեջ։
2022 թվականի հոկտեմբերի վերջին հինգ անհայտ անձինք կրակ են բացել Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքում Շահ Չերախ դամբարանի տարածքում (տաճարային համալիր, հանդիսանում է Իմամ Ռեզա եղբայրների գերեզմանը, որը պաշտում են շիաները,-խմբ.): Ահաբեկիչներից մեկը ձերբակալվել է ահաբեկչության գիշերը: Ավելի ուշ իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ հարձակվողները Իրանի քաղաքացիներ չեն եղել։
Ահաբեկչական հարձակման հետևանքով, ըստ ԶԼՄ-ների, զոհվել է 13 մարդ, ևս 45-ը վիրավորվել են:
Հայաստանը լիովին կհրաժարվի մահապատժից. ինչպիսին է իրավիճակը մերձավոր արտերկրում