Երևակայությունն անսահման է. Viktor & Rolf-ի սյուրռեալիստական շոուն Փարիզում

«Եռակի բիկինի», թևավոր արտահայտություններով զգեստներ և մոդելներին «գրկած» անգլուխ մանեկեններ: Հայտնի նիդեռլանդցի դիզայներները կրկին ցնցեցին հանդիսատեսին:
Sputnik
Սադրիչներ, ավանգարդիստներ, փորձարարներ Վիկտոր Հորստինգը և Ռոլֆ Սնորենը Փարիզում իսկապես սյուրռեալիստական շոու ներկայացրեցին: 2023 թվականի աշնանային հավաքածուն, որը կոչվում է «Մարմնացում», տոնում է «30 տարվա հայեցակարգային գլամուրը, տպավորիչ գեղեցկությունը և սադրիչ նորաձևությունը»:
Վիկտորն ու Ռոլֆը ծանոթացել են Առնհեմի արվեստի ակադեմիայում։ 1993 թվականին դիզայներները հիմնել են Viktor & Rolf ապրանքանիշը։ Իրենց առաջին Hyères կանացի հավաքածուի համար երեք մրցանակ են ստացել նորաձևության և լուսանկարչության միջազգային փառատոնում: Viktor & Rolf ապրանքանիշի յուրաքանչյուր ցուցադրություն ցնցող թատերական ներկայացում է:
Ապրանքանիշի աշխատանքները հաճախ ընտրում են Թիլդա Սուինթոնը, Մադոննան, Գվեն Ստեֆանին, Քելլի Օսբորնը, Միշա Բարտոնը, Ջոնի Դեփը, Նատալի Պորտմանը, Ջեսիկա Ալբան և շատ այլ հայտնիներ:
1 / 8

Մոդելը լողազգեստներ է ներկայացնում

2 / 8

Մոդելի մարմինը «գրկել» է սև սմոքինգով անգլուխ մանեկենը

3 / 8

Մոդելը ներկայացնում է Վիկտորի և Ռոլֆի ստեղծագործությունը

4 / 8

Մոդելը ցուցադրում է լողազգեստը, որի վրա թևավոր արտահայտություն է

5 / 8

Մոդելի մարմինը «գրկել» է սև սմոքինգով անգլուխ մանեկենը

6 / 8

Մոդելը «եռակի» բիկինի է ցուցադրում

7 / 8

Մոդելը ներկայացնում է Վիկտորի և Ռոլֆի ստեղծագործությունը

8 / 8

Հոլանդացի դիզայներներ Վիկտոր Հորստինգը (կենտրոնում) և Ռոլֆ Սնորենը ցուցադրությունից հետո ողջունում են հանդիսատեսին