Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու

Թուրքիան, Էրդողանի պնդմամբ, իր համերաշխություն է հայտնել Ուկրաինային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ուկրաինան արժանի է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, նրա խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը։
Էրդողանը հուլիսի 7-ին Զելենսկու հետ առանձնազրույց է ունեցել Ստամբուլի Վահդեթին առանձնատանը, հանդիպումը տևել է ավելի քան 2,5 ժամ:
«Անկասկած, Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցությանը»,-ասել է Էրդողանը Ստամբուլում կայացած ասուլիսի ժամանակ:
Թուրքիայի առաջնորդն ընդգծել է, որ հենց սկզբից իր երկիրը համերաշխություն է ցուցաբերել Ուկրաինային և օգնություն է տրամադրել նրան տարբեր ոլորտներում: Էրդողանն ասել է` Թուրքիան այն երկիրն էր, որն «առավել ինտենսիվ ջանքեր էր գործադրում միջազգային իրավունքի հիման վրա բանակցությունների միջոցով պատերազմը դադարեցնելու համար»:
Նա նաև տեղեկացրել է, որ շարունակվում են ջանքերը կողմերի միջև գերիների փոխանակման ուղղությամբ, շեշտել, որ հակամարտության կողմերի միջև խաղաղության ձեռքբերումից պարտվողներ չեն լինի։
Կրեմլը ուշադիր հետևում է Էրդողանի և Զելենսկու բանակցություններին. Պեսկով
«Մեր անկեղծ ցանկությունն է, որ երկու կողմերն էլ վերադառնան խաղաղության՝ չնայած նրանց միջև առկա տարաձայնություններին»,- նշել է նա:
Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերի 30-ին։ Զելենսկին խոստովանել է, որ Կիևը անդամակցություն չի ստանա մինչև Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ անդամակցության պայմաններից մեկը Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակն է:
Զելենսկու գրասենյակում խոստովանել են, որ հակահարձակումը դժվար է առաջ գնում