Զինված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում․ թալանել են դեղատունը

Դեղատուն. Արխիվային լուսանկար
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Այսօր Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող դեղատան վրա զինված ավազակային հարձակում է եղել, հայտնում է shamshyan.com–ը։
Մասնավորապես, ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ 17 հասցեում գործող դեղատանը ավազակային հարձակում է տեղի ունեցել։
Կայքի տեղեկություններով` մի քաղաքացի դիմակավորված և դանակը ձեռքին մտել է դեղատուն և ավազակային հարձակում կատարել՝ հափշտակելով մոտ 200 հազար դրամ, ապա դիմել փախուստի։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան, գողոնը և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։