ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ուկրաինան Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության համապարփակ և առաջադեմ համաձայնագրին միանալու հայտ է ներկայացրել։ Ինչպես տեղեկացնում է «Իզվեստիան», տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ճապոնիայի տնտեսության վերականգնման նախարար Սիգեյուկի Գոտոն։
Ակնկալվում է, որ ուկրաինական կողմի հայտը կուսումնասիրվի համաձայնագրի մասնակից երկրների նախարարական հանդիպման ընթացքում, որը նախատեսվում է հուլիսի 16-ին Նոր Զելանդիայում։ Նույն հանդիպման ժամանակ կուսումնասիրվեն նաև Չինաստանի և Թայվանի հայտերը։
Ավելի վաղ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել էր, որ հուլիսի 11-12-ին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում դաշինքը և Եվրամիությունը աջակցության ուժեղ ազդակ կուղարկեն Ուկրաինային։ Նա նշել էր, որ երկու միավորումներն էլ նախատեսում են ուժեղացնել համատեղ աշխատանքը կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության համար:
2022 թվականի սեպտեմբերի 30-ին Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ–ին անդամակցելու հայտ ներկայացրեց։ Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին այն ժամանակ հայտարարեց, որ Ուկրաինան փաստացի արդեն ՆԱՏՕ–ում է և համապատասխանում է դաշինքի չափանիշներին։