Պայթյուն Սամարայի մարզի «Պրոմսինթեզ» գործարանում. մահացածներ ու տուժածներ կան

«Պրոմսինթեզ» գործարանը պայթուցիկ նյութեր է արտադրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Սամարայի մարզի Չապաևսկ քաղաքում գործող «Պրոմսինթեզ» գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով վեց մարդ է մահացել, ևս երկուսը վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։
Դեպքը տեղի է ունեցել տեխնիկական խողովակաշարի ապամոնտաժման պահին։ Պայթյունից հետո հրդեհ չի բռնկվել։
«Պրոմսինթեզ» գործարանը զբաղվում է պայթուցիկ նյութերի արտադրությամբ։
Հեղեղումներ Իրկուտսկի մարզում. փողոցներով տներ են լողում