Նիկոլ Փաշինյանն արդեն Վրաստանում է. նրան դիմավորել է փոխվարչապետը

Նիկոլ Փաշինյանը Բաթումի օդանավակայանում
Երկու երկրների առաջնորդների առանձնազրույցին հաջորդելու է ընդլայնված կազմով հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik Արմենիա. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Բաթումի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին»,– ասված է հաղորդագրությունում:

Այսօր նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Երկու երկրների առաջնորդների առանձնազրույցից հետո տեղի կունենա ընդլայնված կազմերով հանդիպում:
ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին
Հիշեցնենք, որ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին Երևանում: Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 12-ին այցելել էր Հայաստան՝ մասնակցելու տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին:
Հայաստանն ու Վրաստանը ունեն փոխըմբռնում. Փաշինյանը՝ անվտանգային և քաղաքական հարցերի մասին