«Մեր ծառայություններից արդեն օգտվում է Հայաստանի յուրաքանչյուր 6-7-րդ բնակիչը». Բակալչուկ

Տատյանա Բակալչուկը հայ գոևծարարների հետ հանդիպմանը
Ընկերության հզորություններն այլևս չեն բավարարում բոլոր պատվերներն արագ մշակելու համար, այդ պատճառով ընկերությունը մտադիր է Հայաստանում ընդլայնել իր թիմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Wildberries»–ի ծառայություններից Հայաստանում օգտվում է արդեն յուրաքանչյուր 6-7-րդ բնակիչը։ Հայ գործարարների հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկը։
Հայաստանում ռուսական առցանց խանութի միջոցով վաճառքները նախորդ տարվա համեմատ քառակի աճել են։
«Մենք տեսանք, որ այսօր ՀՀ գրեթե յուրաքանչյուր 6-7-րդ բնակիչն օգտվում է մեր ռեսուրսից։ Դա չի կարող չուրախացնել», – հավելեց նա։
«Wildberries»-ը բեռնափոխադրումների համար ինքնակառավարվող էլեկտրամոբիլներ է փորձարկում
Պատվերներն այնքան շատ են, որ ընկերության հզորությունները բավարար չեն դրանք արագ մշակելու համար։ Այդ պատճառով Հայաստանում (ինչպես նաև ընկերության համար կարևոր այլ շուկաներում) ընդլայնվում են տեղական թիմերը, և ապրանքների հանձնման նոր կետեր են բացվում։
«Wildberries»–ի հիմնադիրը տեղյակ է, որ որոշ ապրանքներ չեն առաքվում Հայաստան